Рейтинг@Mail.ru
USD
388.86
EUR
430.74
RUB
4.796
GEL
141.89
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մինչև 2018 թ.-ի ապրիլը կպահպանի իր բոլոր լիազորությունները

01.11.2016, 12:53
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մինչև 2018 թ.-ի ապրիլը կպահպանի իր բոլոր լիազորությունները:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մինչև 2018 թ.-ի ապրիլը կպահպանի իր բոլոր լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մինչև 2018 թ.-ի ապրիլը կպահպանի իր բոլոր լիազորությունները, երեքշաբթի ԱԺ-ում լրագրողներին ասաց նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:

2015 թ.-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ ընդունված բարեփոխված Սահմանադրության նախագծի համաձայն, Հայաստանն ամբողջությամբ կանցնի խորհրդարանական իշխանավարման համակարգի, իսկ նախագահի լիազորությունները կկրճատվեն։

Առաջին խորհրդարանական ընտրությունները սահմանադրական բարեփոխումներից հետո կկայանան 2017 թ.-ի գարնանը:

«Չնայած, որ նոր Սահմանադրությամբ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2017 թ.-ին, Հայաստանի նախագահը կպահպանի իր բոլոր լիազորությունները մինչև իր ժամկետի ավարտը` 2018 թ.-ի ապրիլը, հաշտվեք այդ մտքի հետ», - ասաց Գևորգյանը:

Ընդ որում, նա նշեց, որ իշխանավարման ձևի փոփոխությունն այս պահին չի ազդի ոչ՛  նախագահի գործունեության, ո՛չ էլ 2017 թ.-ին նախագահի աշխատակազմի ֆինանսավորման վրա: -0-