ՀՀ պաշտպանության նախարարն առաջիկա օրերին կմեկնի Իրան

ՀՀ պաշտպանության նախարարն առաջիկա օրերին կմեկնի Իրան

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց, որ առաջիկա օրերին նախատեսված է իր այցը Իրան։

«Առաջիկա օրերին տեղի կունենա իմ այցը Իրան։ Սա շատ կարևոր երկխոսություն է, մենք ունենք տարածաշրջանի անվտանգությանը ն վերաբերող բազմաթիվ համատեղ խնդիրներ», – նշեց Սարգսյանն ու ավելացրեց, որ շատ է կարևորում փոխգործակցությունը հարևան երկրների հետ։

Խոսելով 2016 թ.–ի նոյեմբերի վերջին Ռուսաստան կատարած իր այցի մասին` Վիգեն Սարգսյանը նշեց, որ Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական գործընկերը, մեծ հետաքրքրություն է ներկայացնում սպառազինության համալրման, համատեղ ուսումնական ծրագրերի, ՀԱՊԿ–ի շրջանակում համատեղ աշխատանքների իրականացման, ՀՕՊ համատեղ համակարգի և ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում փոխգործակցության տեսակետից։

Գնահատելով հարաբերությունները Վրաստանի հետ` Սարգսյանն ընդգծեց, որ երկու երկրներն ունեն ընդհանուր հետաքրքրություններ` տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովում։ Նրա խոսքով, Վրաստանը շատ կարևոր երկիր է Հայաստանի համար` հաշվի առնելով ինչպես ապրանքների տարանցումը, այնպես էլ համատեղ ծրագրերի իրականացումը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:37 27.01.2017




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×