ՀՀ-ում օրենքը թույլ է տալիս օգտագործել բանակը` զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով. Քոչարյանի փաստաբանը
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս և միշտ թույլ է տվել օգտագործել Զինված ուժերը, մասնավորապես, զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նաագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Փաստաբանը պատմական հետադարձ կատարեց, նշելով հասարակական անկարգությունները ճնշելու նպատակով բանակի օգտագործման դեպքերն այնպիսի երկրներում, ինչպիսին են, մասնավորապես, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն:
«Կարող է նենց տպավորություն ստեղծվել, որ այս երկրների օրենսդրությունը թույլ է տալիս օգտագործել Զինված ուժերը` զանգվածային անկարգությունները ճնշելու համար, իսկ Հայաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս: Նշում են, որ դա այդպես չէ», - հայտարարեց Ալումյանը:
Փաստաբանը մեկնաբանել է ՀՀ Սահմանադրության 8.2 հոդվածը, որը գործում էր 2008 թ.-ին և որի համաձայն «Հայաստանի Զինված ուժերը ապահովում են Հայաստանի անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը»:
Այնուհետև փաստաբանը խոսեց ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնադրության մասին, որը ընդունվել է 1996 թ.-ին և որը գործել է 2008 թ.-ին: Կոնանադրության 8-րդ հոդվածում նշվում է, որ զինծառայողի պարտականությունների մեջ հասկացվում է մասնակցությունը ռազմական գործողություններում, որպես մեկ պատասխանատվություն, մարտական հերթապահություն և մասնակցությունը զինավարժություններում, որպես այլ պատասխանատվություն, ինչպես նաև օրենքի և իրավակարգի ապահովման շուրջ գործողությունները, օգնության ցուցաբերելը իրավապահներին:
«Դա ենթադրում է ներքին խնդիրների դեպքում բանակի ներգրավվման իրավունքը: Անշուշտ, ոչ բոլոր դեպքերում», - ասաց Ալումյանը:
Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։ -0-