Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

ՀՀ վարչապետ. տեսնում եմ տրամաբանական, խելացի Հայաստան` օրենքի գերակայությամբ

02.04.2017, 11:45
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կիրակի քվեարկել է ՀՀԿ–ի նշանաբանի օգտին։
ՀՀ վարչապետ. տեսնում եմ տրամաբանական, խելացի Հայաստան` օրենքի գերակայությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կիրակի քվեարկել է ՀՀԿ–ի նշանաբանի օգտին։

«Դուք գիտեք մեր նշանաբանը («Անվտանգություն և առաջընթաց», խմբագրություն), քվեարկել եմ դրա օգտին։ Տեսնում եմ տրամաբանական, խելացի Հայաստան` օրենքի գերակայությամբ», – ասաց Կարապետյանը լրագրողներին քվեարկությունից հետո։

Նա ձեռնպահ մնաց ընտրություններին ՀՀԿ–ի շանսերը գնահատելուց` ընդգծելով միայն, որ ամեն ինչ ցույց կտա ժամանակը, այդ թվում այն, թե կկարողանա՞, արդյոք, կուսակցությունը հավաքել խորհրդարանական մեծամասնություն։

Պատասխանելով այն հարցին, թե, արդյոք, նա հուսո՞վ է, որ իր խոսքը, ծրագիրն այնքան ուժեղ են, որ հանուն դրա մարդիկ կընտրեն ՀՀԿ–ին` Կարապետյանը դրական պատասխան տվեց։

Վարչապետը նաև կանխատեսումներ չարեց խորհրդարանում ուժերի հնարավոր բաշխման շուրջ։

«Այս պահին ոչինչ չեմ կարող ասել, ընտրությունները կավարտվեն, և արդյունքների հիման վրա մենք կկողմնորոշվենք», – ասաց Կարապետյանը։ –0