Рейтинг@Mail.ru
USD
377.31
EUR
436.81
RUB
4.7767
GEL
138.21
2026 թ. մարտի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+2

ՀՀ վարչապետն այսօր հրաժարական չի տա. մամուլի քարտուղար

15.10.2018, 15:34
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարական չի տա։
ՀՀ վարչապետն այսօր հրաժարական չի տա. մամուլի քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարական չի տա։

Այս մասին այսօր հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանին։

France24 ֆրանսիական հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախատեսում է հրաժարական տալ հոկտեմբերի 15–ին` խորհրդարանն լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ Հարցազրույցում նա նաև նշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերի 10–ին, ինչի կապակցությամբ նա հրաժարական կտա հոկտեմբերի 15–ին։

«Այսօր Փաշինյանը հրաժարական չի տա, իսկ երբ դա տեղի կունենա, չեմ կարող ասել», – նշել է Եղոյանը։–0–