ՀՀ վերաքննիչ դատարանը քննում է Քոչարյանի խափանման միջոցի հարցը

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, սկսել է այսօր քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը:
Ինչպես մինչև նիստի սկիզբը լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Ռուբեն Սահակյանը, միջնորդության համար հիմքերը նույն են, ինչ անցած անգամ:
«Հանրապետության նախագահները անձեռմխելի են: Քոչարյանին մեղադրանք առաջադրված նորմն անտեղի է, անթույլատրելի է նրան մեղադրանք առաջացնել այդ նորմով», - ասաց փաստաբանը:
Սահակյանը նշեց նաև, որ Քոչարյանի կալանքը հետաձգելու մասին որոշումը ընդունելիս դատավորը ուղղակի մեջբերել է դատախազության միջնորդությունից:
Փաստաբանը նշեց նաև, որ քայլեր կձեռնարկվեն դատարանի ձևավորման մեխանիզմը բացահայտելու ուղղութամբ և միայն հետո կընդունվի որոշում` ներկայացնել միջնորդություն դատավորի ինքնաբացարկի մասին, թե ոչ:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13–ին բավարարեց Քոչարյանի փաստաբանների` կալանքի փաստը բողոքարկելու միջնորդությունը։ Միջնորդությունը բավարարվեց` հաշվի առնելով նախկին նախագահի անձեռնմխելիությունը։ Քոչարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Սակայն դեկտեմբերի 7–ին Վերաքննիչ դատարանի նիստի արդյունքում նա կրկին կալանավորվեց։ Հունվարի 18–ին Քոչարյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով։–0–