Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

ՀՀ ոստիկանապետը մեկնաբանել է իր հրաժարականի մասին պահանջը

23.09.2018, 13:53
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մեկնաբանել է  իր հրաժարականի մասին` պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի պահանջը։
ՀՀ ոստիկանապետը մեկնաբանել է իր հրաժարականի մասին պահանջը

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մեկնաբանել է  իր հրաժարականի մասին` պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի պահանջը։ 

Զոհրաբյանն այսօր հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կպահանջի ոստիկանապետի հրաժարականը ոստիկանության կողմից կուսակցության ակտիվիստների գործունեությանը խոչընդոտելու կապակցությամբ։

«Թող պահանջի։ Հայտարարություններն այն մասին, որ ոստիկանությունը չի տիրապետում իրավիճակին, Նաիրա Զոհրաբյանի երևակայության արդյունքն են։ Ոստիկանությունը տիրապետում է իրավիճակը ողջ երկրում։ Ոստիկանությունն ուսումնասիրում է ցանկացած ահազանգ, այդ թվում` գրառումները Facebook–ում։ Եթե մենք ստանում ենք ահազանգ հանցագործության կամ ռումբի տեղադրման մասին, ապա պետք է ստուգենք, թե դուք առաջարկու՞մ եք չանել», – ասաց Օսիպյանը։

Նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակ համայնքի գրասենյակում իրականացվել է խուզարկություն ստացված այն տեղեկությունների հիման վրա, որ այնտեղ ընտրակաշառք են բաժանում։ Այս կապակցությամբ ԲՀԿ–ից քաղաքապետի թեկնածու, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այդ տեղեկությունները որակել է կեղծ և խնդրել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին պարզել իրավիճակը, քանի որ այդ տեղեկությունները տարածվել են կուսակցության գործունեությունը կազմալուծելու նպատակով։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում կատարված խուզարկության մասին Օսիպյանը նշեց, որ ոստիկանության բոլոր գործողությունները եղել են օրենքի շրջանակում, նախաքննությունը շարունակվում է, իսկ տեղեկատվությունը կտրամադրվի ավելի ուշ։

Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ` չորս դաշինք և 8 կուսակցություն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, թեկնածու՝ Նաիրա Զոհրաբյան, «Երևանի հանրություն» դաշինք, թեկնածու՝ Անահիտ Թարխանյան, «Երևանցիներ» դաշինք, թեկնածու՝ Արարատ Զուրաբյան, «Երկիր ծիրանի» կուսակցություն, թեկնածու՝ Զարուհի Փոստանջյան, «Ժառանգություն» կուսակցություն, թեկնածու՝ Րաֆֆի Հովհաննիսյան, «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն, թեկնածու՝ Մանվել Գասպարյան, «Իմ քայլը» դաշինք, թեկնածու՝ Հայկ Մարության, «Լույս» դաշինք, թեկնածու՝ Արտակ Զեյնալյան, «Դաշնակցություն» կուսակցություն, թեկնածու՝ Միքայել Մանուկյան, «Հայք» կուսակցություն, թեկնածու՝ Գևորգ Հովսեփյան, Ռեֆորմիստների կուսակցություն, թեկնածու՝ Արտակ Ավետյան, «Օրինաց երկիր» կուսակցություն, թեկնածու՝ Մհեր Շահգելդյան։–0–