Рейтинг@Mail.ru
USD
376.32
EUR
439.84
RUB
4.7914
GEL
139.77
2026 թ. ապրիլի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+13

ՀՔԾ–ն միջնորդություն է ներկայացրել դատարան Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու համար

11.01.2019, 20:36
ՀՔԾ–ն միջնորդություն է ներկայացրել դատարան Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու համար։
ՀՔԾ–ն միջնորդություն է ներկայացրել դատարան Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը 2 ամսով երկարացնելու համար։ Այս մասին հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանին։

Հեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13–ին բավարարեց Քոչարյանի փաստաբանների` կալանքի փաստը բողոքարկելու միջնորդությունը։ Միջնորդությունը բավարարվեց` հաշվի առնելով նախկին նախագահի անձեռնմխելիությունը։ Քոչարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Սակայն դեկտեմբերի 7–ին Վերաքննիչ դատարանի նիստի արդյունքում նա կրկին կալանավորվեց։–0–