Հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

 «Հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում հունիսի 29-ին ժամը 23:25-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. Հրաչ Վաղինակի Գևորգյանը: Նրա վիճակը գնահատվում է բավարար», - նշվում է հաղորդագրության մեջ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ընդհանուր առմամբ, հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 670 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:36 30.07.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×