Рейтинг@Mail.ru
USD
363.7
EUR
422.76
RUB
4.2027
GEL
139.16
2026 թ. սեպտեմբերի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+19

Հակառակորդը գիշերը կրակ է արձակել սահմանի արևելյան և հյուսիսային ուղղություններով

12.07.2016, 10:24
Հուլիսի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն, բացառությամբ արևելյան և հյուսիսային ուղղությունների:
Հակառակորդը գիշերը կրակ է արձակել սահմանի արևելյան և հյուսիսային ուղղություններով

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն, բացառությամբ արևելյան և հյուսիսային ուղղությունների, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Նշված հատվածներում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից` արձակելով անկանոն բնույթի կրակոցներ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունից նշել են, որ ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: -0-