Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդը արձակել է ավելի քան 200 կրակոց

01.08.2016, 10:29
Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց:
Հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդը արձակել է ավելի քան 200 կրակոց

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ. Հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 35 անգամ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց», - նշվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունից նշեցին, որ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: -0-