Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Միլանում
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ դեկտեմբերի 5-ին Միլանում տեղի է ունենալու Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ նախարարների նախորդ հանդիպումը կայացել է սեպտեմբերին` ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Նախորդ հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել կարգավորման վերաբերյալ` ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Զրուցակիցները համաձայնվել են շարունակել բանակցությունները, այդ թվումթ համանախագահների տարածաշրջանային առաջիկա այցի շրջանակում:-0-