Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Հայաստանի նախագահը ժամանել է Վիեննա

16.05.2016, 16:20
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ժամանել է Վիեննա:
Հայաստանի նախագահը ժամանել է Վիեննա

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ժամանել է Վիեննա:

Ավստրիայի մայրաքաղաքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ, Սերժ Սարգսյանը կանցակացնի մի շարք աշխատանքային հանդիպումներ:

ՄԽ-ի համանախագահները նախորդ շաբաթ հայտարարեցին Ավստրիայի մայրաքաղաքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու մտադրության մասին: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան հայտնել է, որ այդ հանդիպմանը մտադիր է մասնակցել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Վիեննայում մայիսի 16-17–ը կգտնվի նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին` Լիբիայի կարգավորման հարցով նախարարական խորհրդակցությանը և Սիրիայի օժանդակության միջազգային խմբի նիստին մասնակցելու նպատակով։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ ԱՄՆ–ն հանդես կգա որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպիչ։ --0--