Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ղարաբաղյան հարցը

17.09.2018, 15:31
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի իր գործընկեր Մասիս Մայիլյանի հետ։
Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ղարաբաղյան հարցը

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր` սեպտեմբերի 17-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի իր գործընկեր Մասիս Մայիլյանի հետ։

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպումը մեկնարկեց արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրույցով, ապա շարունակվեց ընլայլնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Զրուցակիցները գոհունակությամբ ընգծել են երկկողմ հանդիպումների հաճախակի և առարկայական բնույթը, ինչը հնարավորություն է ընձեռնում մանրակրկիտ անդրադառնալ օրակարգային բազմաթիվ խնդիրների։

Կողմերը շեշտել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական ոլորտային խորհրդակցությունների անցկացման կարևորությունը:

«Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացին առնչվող մի շարք հարցերի շուրջ», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Մասիս Մայիլյանը Զոհրաբ Մնացականյանին պարգևատրեց Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակին նվիրված հուշամեդալով:–0–