Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Հայաստանում ծառայողական ավտոմեքենաներն այսուհետ չեն ամրագրվելու կոնկրետ պետական պաշտոնյաներին

19.05.2016, 13:33
Հայաստանի կառավարության կառուցվածքում արդեն սկսվել են ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարման աշխատանքները, որոնք ուղղված են պետական կառավարման համակարգի օպտիմալացմանը։
Հայաստանում ծառայողական ավտոմեքենաներն այսուհետ չեն ամրագրվելու կոնկրետ պետական պաշտոնյաներին

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարության կառուցվածքում արդեն սկսվել են ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարման աշխատանքները, որոնք ուղղված են պետական կառավարման համակարգի օպտիմալացմանը, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նախորդ նիստի ժամանակ հանձնարարել է օպտիմալացնել պետական կառավարման համակարգը, անցնել բյուջեի տնտեսման ռեժիմին, կրճատել գործուղումների համար նախատեսված ծախսերն ու ներկայացուցչական ծախսերը:

Հարությունյանի խոսքով, արդեն կրճատվել է մոտ 800 ծառայողական մեքենա, իսկ Ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է ներկայացնել համապատասխան զեկույցներ:

«Այսուհետ արգելվում է ծառայողական ավտոմեքենան ամրագրել որևէ կոնկրետ պաշտոնատար անձին», - նշեց ղեկավար-նախարարը:

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն իր հերթին տեղեկացրեց, որ, վարչապետի հանձնարարականով, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որն քննարկելու է պետական ապարատի կրճատման հետ կապված հարցերը:

Ավելի վաղ Աբրահամյանը հայտարարել է, որ պետական կառույցներին կցված են մեծ թվով հնացած ավտոմեքաներ, այդ թվում` ոչ պիտանի, և հանձնարարել է գույքի ցուցակագրում իրականացնել և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել: -0-