Հայաստանն երբեք չի համաձայնվի Ադրբեջանի մասնակցությանը ՀԱՊԿ–ում. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանն երբեք համաձայնություն չի տա` Ադրբեջանի ՀԱՊԿ–ում անդամակցությանը, չորեքշաբթի խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանը` մեկաբանելով Բաքվի հնարավոր անդամակցությունը այդ կառույցում։
Ըստ նրա, չնայած նրան, որ այս թեմայով կան հրապարակումներ և խոսակցություններ, սակայն պաշտոնական գործընթաց չկա։ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ շատ պատզ է , և նա բազմիցս ներկայացրել է այն։
«Նման հարցերը լուծվոմ են կոնսենսուսի միջոցով. Բնական է, որ ներկա ռազմաքաղաքական իրավիճակում և ներկա հարաբերությունները հաշվի առնելիս, անիմաստ է անգամ խոսել դրա մասին, քանի որ Հայաստանն երբեք չի համաձայնվի, որպեսզի մեր սահմանամերձ գյուղերը գնդակոծող երկիրը մասնակից կամ անգամ դիտորդ դառնա մեր ռազմաքաղաքաան կազմակերպությունում», – ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում սկսել են լուրջ խոսալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն անդամակցելու մասին։ Սակայն Հայաստանը տարբեր հարթակներում բազմիցս հայտարարել է, որ նման հարցի դեպքում նա կօգտագործի վետոյի իր իրավունքը։–0–