Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանը կսկսի ռուսական սպառազինություն ստանալ նոր վարկի շրջանակում

29.03.2018, 13:57
2018 թ.-ից Ռուսաստանը Հայաստանին կսկսի զենք տրամադրել 2017 թ.-ի աշնանը ՀՀ կառավարության կողմից հաստատված նոր 100 մլն դոլար արժողությամբ վարկի դիմաց:
Հայաստանը կսկսի ռուսական սպառազինություն ստանալ նոր վարկի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. 2018 թ.-ից Ռուսաստանը Հայաստանին կսկսի զենք տրամադրել 2017 թ.-ի աշնանը ՀՀ կառավարության կողմից հաստատված նոր 100 մլն դոլար արժողությամբ վարկի դիմաց, ArmHiTec ցուցահանդեսի ժամանակ լրագրողներին ասաց ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Դրոժժովը, հայտնում է ՏԱՍՍը:

«Դա նախատեսված է անել 2018 թվականին», - նշել է նա:

Վարկը տրամադրվում է տարեկան 3% տոկոսադրույքով 15 տարի մարման ժամկետով (2023–2037թթ.)։ Հայաստանը վարկային միջոցներից պետք է օգտվի 2018–2022 թթ.–ին։ Համաձայնագիրը ստորագրվել է 2017 թ.–ի հոկտեմբերի 24–ին։ Կառավարության որոշման մեջ նշվում է, որ հայկական կողմը վարկն օգտագործում է հաշվարկված արտադրանքի մատակարարման վերաբերյալ պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքի մինչև 90 տոկոսի ֆինանսավորման համար։ -0-