Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

Իսպանիայի Մարբելյա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

30.09.2016, 18:17
Իսպանիայի Մարբելյա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը։
Իսպանիայի Մարբելյա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Իսպանիայի Մարբելյա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը։

Այս մասին Facebook–ի էջում գրել է Կոստա դել Սոլ քաղաքի «Հայրենիք» ասոցիացիայի փոխնախագահ Շուշանիկ Ավետիսյանը։

«Կցանկանայի շնորհավորել հայ համայնքին, քանի որ Մարբելյա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը», – գրել է Ավետիսյանը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-