Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Ժնևում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը

16.10.2017, 15:40
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը:
Ժնևում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը, Twitter–յան միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։

«Բանակցությունների ավարտից հետո այս պահին ընթանում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը», – նշել է Հակոբյանը։

Ավելի վաղ Ժնևում կայացան Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի բանակցությունները` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա էին նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը։–0–