Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Կարեն Կարապետյանին փոխվարչապետ նշանակելը Սահմանադրության խախտում կլինի

09.02.2018, 13:49
«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեու­թյան մասին» օրենքի փաստացի ընդունմամբ տեղի ունեցավ հերթական հակասահմանադ­րական ակտը:
Կարեն Կարապետյանին փոխվարչապետ նշանակելը Սահմանադրության խախտում կլինի

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեու­թյան մասին» օրենքի փաստացի ընդունմամբ տեղի ունեցավ հերթական հակասահմանադ­րական ակտը, գրում է «Ժամանակ» օրաթերթը:

Չնայած Սահ­մանադրությամբ սահմանված չէ առաջին փոխվարչապետի պաշտոն, սակայն այս օրենքով սահմանվում է, որ Անվտանգու­թյան խորհրդին անդամակցում է նաև առաջին փոխվարչապետը:

«Շատերը կարծում են, որ այս հակասահմանադրական քայլը կատարվում է գործող վարչապետ Կարեն Կարապետյանի համար, և այդ պաշտո­նը նախատեսված է նրա հա­մար: Բայց եթե Կարապետյանը նշանակվի փոխվարչապետ, դա կլինի Սահմանադրության երկ­րորդ խախտումը, քանի որ նա վերջին չորս տարում չի բնակվել Հայաստանում, ինչպես պա­հանջում է Սահմանադրությու­նը կառավարության բոլոր ան­դամների համար»,-գրում է թերթը:-0-