Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
+13

ԼՂՀ նախագահը հանդիպում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

17.12.2013, 19:03
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այս րոպեներին բանակցություններ է վարում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող համանախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ։
ԼՂՀ նախագահը հանդիպում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այս րոպեներին բանակցություններ է վարում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող համանախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ։

Հանդիպումն անցնում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում։ Զրուցակիցները քննարկում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-