Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+14

ԼՂՀ ՊՆ. հակառակորդի գնդակից զինծառայող է զոհվել, ևս մեկը ծանր վիրավորվել է

08.02.2017, 14:22
Չորեքշաբթի հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մեկ զինծառայող զոհվել է, մյուսը` ծանր վիրավորվել:
ԼՂՀ ՊՆ. հակառակորդի գնդակից զինծառայող է զոհվել, ևս մեկը ծանր վիրավորվել է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մեկ զինծառայող զոհվել է, մյուսը` ծանր վիրավորվել, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ժամը 11:00-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - նշվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, հաղորդագրության համաձայն, նույն օրը հակամարտ զորքերի շփման գծի մեկ այլ (Մարտակերտ) ուղղությամբ ժամը 12:00-ի սահմանում կրկին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Կորյուն Կամոյի Կիրակոսյանը: 

Կատարվում է քննություն: -0-