Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
445.99
RUB
4.7198
GEL
141.6
2026 թ. հունվարի 7, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-15

Նիկոլ Փաշինյանն ու Գիորգի Կվիրիկաշվիլին պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել մոտ ապագայում

11.05.2018, 14:57
Մայիսի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ:
Նիկոլ Փաշինյանն ու Գիորգի Կվիրիկաշվիլին պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել մոտ ապագայում

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև առկա սերտ բարիդրացիական հարաբերությունները և վերջիններիս զարգացման դրական դինամիկան։

«Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել առավել խորացնել փոխշահավետ գործընկերությունն ամենատարբեր ոլորտներում, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Գիորգի Կվիրիկաշվիլին պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել մոտ ապագայում։ 

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:-0-