Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Աստանա` մասնակցելու ՀԱՊԿ ԱԽ նիստին

07.11.2018, 13:17
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Աստանա` մասնակցելու ՀԱՊԿ ԱԽ նիստին:
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Աստանա` մասնակցելու ՀԱՊԿ ԱԽ նիստին

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-9-ն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Նիկոլ Փաշինյանն Աստանայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստին: 

Այցի ընթացքում նախատեսվում է վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:   

ԶԼՄ–ների տվյալներով, օրակարգի առանցքային հարցը կդառնա ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը, որի պաշտոնը մնացել է թափուր Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո։ 

Պաշտոնական Երևանը վստահ է, որ ՀԱՊԿ–ում նախագահությունը պետք է շարունակի հայկական կողմն այն դեպքում, երբ, ԶԼՄ–ների հաղորդմամբ, ՀԱՊԿ–ում քննարկվում է Բելառուսի անվտանգության պետական քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը։–0–