Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-7

Փաշինյան. «Ծառուկան» դաշինքը կմտնի նոր կառավարության կազմ, իսկ «Դաշնակցության» հետ բանակցությունները շարուկվում են

11.05.2018, 14:57
«Ծառուկյան» դաշինքը կներառվի Հայաստանի նոր կառավարության կազմում, իսկ «Դաշնակցության» հետ բանակցությունները շարունակվում են։
Փաշինյան. «Ծառուկան» դաշինքը կմտնի նոր կառավարության կազմ, իսկ «Դաշնակցության» հետ բանակցությունները շարուկվում են

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. «Ծառուկյան» դաշինքը կներառվի Հայաստանի նոր կառավարության կազմում, իսկ «Դաշնակցության» հետ բանակցությունները շարունակվում են, ուրբաթ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է լավագույն կադրային լուծումները գտնենք, և «Ծառուկյան» դաշինքը կներառվի կառավարության ձևավորման մեջ: Ինչ վերաբերում է «Դաշնակցությանը», ապա բանակցությունները դեռ շարունակվում են», - ասաց Փաշինյանը:

Միաժամանակ նա նշեց, որ այս պահին մտադիր չէ փոխել կառավարության կառուցվածքը, քանի որ «ֆիզիկապես չի հասցնի»:–0–