Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Փաշինյանի կուսակցությունն առաջադրեց Հայկ Մարությանի թեկնածությունը Երևանի քաղաքապետի պաշտոնում

30.07.2018, 11:13
Փաշինյանի կուսակցությունն առաջադրեց դերասան Հայկ Մարությանի թեկնածությունը Երևանի քաղաքապետի պաշտոնում:
Փաշինյանի կուսակցությունն առաջադրեց Հայկ Մարությանի թեկնածությունը Երևանի քաղաքապետի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./ԱՌԿԱ/. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրեց դերասան Հայկ Մարությանի (կարգին Հայկո) թեկնածությունը Երևանի քաղաքապետի պաշտոնում։ 

Այս մասին կուսակցության նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց պատգամավոր, ՔՊ անդամ Ալեն Սիմոնյանը։ 

«Կուսակցության վարչության նիստի ժամանակ քննարկվել է Երևան քաղաքի ընտրություններին մասնակցության ֆորմատը։ Ընտրությունը տեղի է ունեցել 2 փուլով. 2-րդ փուլ են անցել թեկնածուներից Հայկ Մարությանը և ես: 2-րդ փուլով «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համար է ընտրվել իմ ընկեր Հայկ Մարությանը», – ասաց Սիմոնյանը։ 

Երևանի քաղաքապետի պաշտոնը մնացել է թափուր հուլիսի 9–ին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։ Նոր քաղաքապետի ընտրությունները պետք է տեղի ունենային հուլիսի 16–ին Ավագանու խորհրդի արտահերթ նիստի ժամանակ, սակայն հետաձգվեցին քվորումի բացակայության պատճառով։–0–