Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Փաշինյանը` Ամուլսարի շուրջ երկու ամենասուր հայտարարությունների հեղինակների մասին

20.08.2019, 19:56
Վարչապետը հայտնել է, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել Ամուլսարի շուրջ երկու ամենասուր հայտարարությունների հեղինակների նկատմամբ:
Փաշինյանը` Ամուլսարի շուրջ երկու ամենասուր հայտարարությունների հեղինակների մասին

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ամուլսարի հետ կապված այսօրվա երկու ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել ենք խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին՝ ի հեճուկս աղիողորմ խնդրանքների՝ աշխատանքի չեմ ընդունել: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա հայկական իրականության ողբերգություններից է, երբ հաճախ դիրքորոշումների շարժառիթները ոչ թե սկզբունքներն են, հայացքները, համոզմունքները, այլ նեղ անձնական հաշվարկներն և զգացողությունները», - գրել է նա:

Վարչապետն ավելացրել է նաև, որ մի հին «բարի» կուլտուրա կա Հայաստանում, որ բռնկվում, խոսում, ահազանգում, մտահոգվում ես՝ միայն մի պատճառով. որ իշխանությունը մի բան տա բերանդ փակի: «Բայց սա աշխատում էր հին իշխանության հետ, նոր իշխանության հետ բացառվում է, որ աշխատի: Ու բարեբախտաբար նման կուլտուրայի կրողները Հայաստանի հանրային դաշտում գնալով քչանում են: Շատ քչերն են մնացել», - նշել է Փաշինյանը:-0-