Փաշինյանը կոչ է արել ՀՀ նախագահին չստորագրել աղմկահարույց օրենքը
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ չստորագրել «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքը։
ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի արտահերթ նիստում երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, որոնք թույլ կտան պատգամավորներին ապահովագրվել խորհրդարանի հնարավոր արձակումից։
«Օրենքը կարող է ուժի մեջ մտնել 21 օրվա ընթացքում։ ՀՀ նախագահը պետք է ստորագրի այդ օրենքը կամ դիմի ՀՀ Սահմանադրական դատարան օրենքի սահմանադրությունը բողոքարկելու համար։ Կարծում եմ, դուք ինձ լիազորություն եք տալիս, որպեսզի այստեղից դիմեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն ՍԱրգսյանին և կոչ անեմ իրեն՝ չստորագրել այս օրենքը», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի դիմաց անցկացվող հանրահավաքին։
Ըստ փոփոխությունների, եթե ԱԺ նիստը չի կարող անցկացվել քվորումի բացակայության պատճառով կամ ստեղծվում են խոչընդոտներ նիստին պատգամավորների մասնակցության համար, ապա առաջարկվում է դադարեցնել նիստն ու շարունակել խոչընդոտող հանգամանքների վերացումից հետո։ Ինչպես կարծում են օրենքի հակառակորդները, այդ կերպ ՀՀԿ–ն և օրինագծին աջակցող քաղաքական ուժերը փորձում են ապահովագրվել խորհրդարանի հնարավոր արձակումից և ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումից։ Խնդիրն այն է, որ ըստ ԱԺ կանոնակարգի, եթե պատգամավորները երկու անգամ չքվեարկեն վարչապետի թեկնածուի օգտին, ապա ԱԺ–ն արձակվում է օրենքի ուժով։–0–