Փաշինյանը չի բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունները բոյկոտելու հնարավորությունը
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չի բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունները բոյկոտելու հնարավորությունը։
«Դա կախված կլինի ստեղծված կոնկրետ իրավիճակից», - ասաց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ ուժը ոչ թե իր, այլ ժողովուրդի ձեռքում է։
Այն բանից հետո, երբ մայիսի 1–ին ՀՀ ԱԺ–ն հատուկ նիստում մերժեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, նա կոչ արեց սկսել բողոքի տոտալ ակցիաներ հանրապետության ողջ տարածքում, մասնավորապես, տոտալ արգելափակում, այդ թվում` երկաթուղիների և օդանավակայանների։
Ըստ ՀՀ Սահմանադրության, վարչապետ չընտրելու դեպքում քվեարկությունից հետո յոթ օր անց կազմակերպվում են կառավարության ղեկավարի նոր ընտրություններ։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները։ Եթե վարչապետը չընտրվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ապա ԱԺ–ն ցրվում է։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:39 02.05.2018