Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Փաշինյանը հրապարակել է 2018 թ.-ի արդյունքում ՀՀ–ում գնաճի ցուցանիշը և հերքել կանխատեսումները

10.01.2019, 15:13
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինանը հրապարակել է 2018 թ.-ի տվյալներով Հայաստանում գրանցված գնաճի ցուցանիշը:
Փաշինյանը հրապարակել է 2018 թ.-ի արդյունքում ՀՀ–ում գնաճի ցուցանիշը և հերքել կանխատեսումները

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինանը հրապարակել է 2018 թ.-ի տվյալներով Հայաստանում գրանցված գնաճի ցուցանիշը:

«Ի հեճուկս կանխատեսումների, թե 2018-ին կարձանագրվի 3, նույնիսկ 3.5-4 տոկոս գնաճ, 2018 թվականի գնաճը կազմել է 1.8 տոկոս», - գրել է Փաշինյանը Facebook-ի իր էջում:

Նա խոստովանել է, որ ինչ-որ պահ գնաճի վարքագիծը իրոք մտահոգիչ էր, բայց կառավարությունը և ԿԲ-ն կարողացան հասնել գնաճի զսպմանը:

Ըստ պետբյուջեի, գնաճը Հայաստանում 2018 թ.-ի համար նախատեսված է 4% մակարդակում (±1,5%):-0-