Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Փաշինյանը խոստացել է արմատախիլ անել իշխանության մեջ պառակտման յուրաքանչուր փորձը

08.05.2019, 13:08
«Ես նմա՞ն եմ մի մարդու, որ կարող է լինել ՀՀ վարչապետ և այդ իշխանության ներսում հնարավոր լինեն տարբեր թևեր», - հայտարարեց Փաշինյանը:
Փաշինյանը խոստացել է արմատախիլ անել իշխանության մեջ պառակտման յուրաքանչուր փորձը

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է արմատախիլ անել կառավարությունում պառակտման յուրաքանչուր փորձը: «Իշխանության ներսում տարբեր թևեր չեն կարող լինել», - հայտարարեց նա այսօրվա ասուլիսի ընթացքում:

«Ես նմա՞ն եմ մի մարդու, որ կարող է լինել ՀՀ վարչապետ և այդ իշխանության ներսում հնարավոր լինեն տարբեր թևեր … ՀՀ գործադիր իշխանության մեջ չեն կարող լինել թևեր, որովհետև ՀՀ կառավարությունը և գործադիր իշխանությունը միասնական մարմին են, և այդ մարմինը ղեկավարվում է վարչապետի կողմից։ Եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ»,- հայտարարեց վարչապետը։

Վարչապետը բացառեց, որ որևէ պայմաններում թույլ կտա երկրում անկառավարելիություններ, քաոսներ, «վակխանալիաներ», պալատական ինտրիգներ: «Եվ կտրելուն չի հասնի, որովհետև չեն էլ աճի, սաղմնային մակարդակում կչորանան: Ով այդպիսի գայթակղություն ունի, թող փորձի բախտը»,- եզրափակեց նա:-0-