Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչպես է ձևավորվելու կառավարությունը` հաշվի առնելով նոր կառուցվածքը

17.01.2019, 12:54
Փաշինյանը նշել է, թե ինչպես է ձևավորվելու կառավարությունը` հաշվի առնելով նոր կառուցվածքը:
Փաշինյանը պարզաբանել է, թե ինչպես է ձևավորվելու կառավարությունը` հաշվի առնելով նոր կառուցվածքը

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ նշել է, թե ինչպես է ձևավորվելու կառավարությունը` հաշվի առնելով նոր կառուցվածքը։

ՀՀ կառավարությունն ԱԺ խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել օրինագիծ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին, ըստ որի` նախատեսվում է նախարարությունների թվի կրճատում`17–ից դարձնելով 12։

«Ըստ օրենքի, կառավարությունը համարվում է ձևավորված, եթե նշանակված է անդամների 2/3–ը, մենք կգնանք այդ ճանապարհով և կնշանակենք անդամների 2/3–ին, իսկ 1/3–ին` ոչ, քանի որ մինչև վերջ, մինչև վերջին դետալը կոնկրետացված չեն կառավարության կառուցվածքի փոփոխության հետ կապված հարցերը», – ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ նախարարությունների թիվը կկրճատվի`ընդգծելով, որ այդ գործընթացն անհրաժեշտ է իրականացնել առավելագույնս սահուն և կանխատեսելի, առանց ցնցումների։ «Հենց այդ պատճառով մենք կգնանք այդ պլանով» – ասաց Փաշինյանը։

Նշենք, որ այս պահին կառավարության կազմից ՀՀ նախագահը նշանակել է միայն վարչապետին և երկու փոխվարչապետներին։–0–