Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Պեսկով. ՌԴ–ն չի անհանգստանում ՀԱՊԿ–ի նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետաձգման պատճառով

22.02.2019, 18:01
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ՌԴ–ն չի անհանգստանում ՀԱՊԿ–ի նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետաձգման պատճառով, սակայն «կան որոշ տարաձայնություններ»։
Պեսկով. ՌԴ–ն չի անհանգստանում ՀԱՊԿ–ի նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետաձգման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./ԱՌԿԱ/. Ռուսաստանն ու ՀԱՊԿ անդամ այլ երկրները որևէ անհանգստություն չունեն 2018թ.–ի նոյեմբերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի փոխարեն այդ պաշտոնում նոր նշանակման հետաձգման պատճառով։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ո′չ Կրեմլում, ո′չ ՀԱՊԿ անդամ այլ երկրների շրջանում որևէ անհանգստություն չկա, ՀԱՊԿ–ի օպերատիվ կառավարման հարցում որևէ վակուում չկա, քանի որ այնտեղ աշխատում է գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը (ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, ՏԱՍՍ–ի խմբգր.), ով կկատարի իր պարտավորությունները մինչև նոր գլխավոր քարտուղարի հետ կապված իրավիճակը չպարզվի», – ասել է նա։

Միաժամանակ Պեսկովը նշել է, որ «կան որոշակի տարաձայնություններ ՀԱՊԿ անդամների շրջանում, որոնք հիմա կարգավորվում են, այդ գործընթացը շարունակվում է»։

«Սակայն դա չի նշանակում, որ կա օպերատիվ կառավարման որևէ դեֆիցիտ», – նշել է Պեսկովը։–0–