Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Պուտինն Էրդողանի հետ քննարկել է մոսկովյան եռակողմ հանդիպումը

13.01.2021, 17:44
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ
Պուտինն Էրդողանի հետ քննարկել է մոսկովյան եռակողմ հանդիպումը
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Մոսկվայում հունվարի 11–ին կայացած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, որի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցով 2020թ.–ի նոյեմբերի 9–ի Հայտարարության իրականացման ընթացքը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ընդգծվել է, որ կայացած բանակցությունների գլխավոր արդյունքներից էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը հաստատեցին հարաբերությունների կարգավորման հակվածությունը, պրակտիկ փոխգործակցության պատրաստակամությունը`խաղաղ կյանքի կարգավորման, տնտեսական և տնարսպոտային կապերի ապաշրջափակման նպատակով։ Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ընդհանուր կայունացումը` հաջողվեց համաձայնեցնել մի շարք կարևոր քայլեր այդ ուղղությամբ։

«Ռեջեփ Թայիպ Էրդողանն իր կողմից աջակցել է Ռուսաստանի ջանքերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, կողմ է արտահայտվել Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգման շարունակությանը, այդ թվում` ելնելով տարածաշրջանի տնտեսական զարգացման և փոխշահավետ նախագծերի առաջխաղացման շահերից», – նշվում է հաղորդագրության մեջ։

Առանձին անդրադարձ է կատարվել հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման և վերահսկման ռուս–թուրքական կենտրոնի ձևավորման որոշ ասպեկտներին։–0–