Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Քոչարյանը կմնա կալանքի տակ. փաստաբան

11.04.2019, 14:49
Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշման դեմ բողոքը:
Քոչարյանը կմնա կալանքի տակ. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշման դեմ բողոքը:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը, դատարանը որոշել է մերժել պաշտպանության բողոքը և ուժի մեջ թողնել Քոչարյանի կալանքի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:

«Դատարանի պաշտոնական որոշումը ստանալուց հետո մենք պարտադիր կերպով կբողոքարկենք այն: Ներկա պահին չեմ կարող նշել մեր բողոքի մերժման հիմքերը: Հիշեցնեմ, որ առաջին ատյանի դատարանի որոշման մեջ նույնպես չկա որևէ հիմնավորում կալանքի ժամկետի երկարացման համար, ինչը ներկայացվել է նաև մեր բողոքում: Սակայն այդ փաստը չդարձավ հիմք Վերաքննիչ դատարանի համար», - ասաց Ալումյանը:

Ըստ նրա, դատարանը նշում է, որ ազատության մեջ Քոչարյանը կարող է ազդել քննության վրա:

«Քրեական գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, նման որոշումը կարող էր օրինաչափ լիներ ավելի վաղ», - ասաց նա:

Փաստաբանը հայտնեց նաև, որ նախաքննության շրջանակում ցուցմունք են տվել արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը և այլք: Նրանցից գրեթե բոլորը հաստատել են դատարանում Քոչարյանի կողմից արված հայտարարությունները:-0-