Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

ՌԴ–ն գրեթե 20 հազարով կկրճատի օտարերկրացիներին ժամանակավոր կացության իրավունք տրամադրելու թույլտվությունը

24.11.2017, 18:13
Ռուսաստանը գրեթե 20 հազարով կկրճատի օտարերկրացիներին ժամանակավոր կացության իրավունք տրամադրելու թույլտվությունը։
ՌԴ–ն գրեթե 20 հազարով կկրճատի օտարերկրացիներին ժամանակավոր կացության իրավունք տրամադրելու թույլտվությունը

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2018 թ.–ի համար սահմանվում է օտարերկրացիների կամ առանց քաղաքացիության անձանց Ռուսաստանում ժամանակավոր կացության 90360 թույլտվության քվոտա, ինչը 19,8 հազարով պակաս է թվականից։

Այս մասին ասված է «2018 թ.–ին օտարերկրյա քաղաքացիներին կամ առանց քաղաքացիության անձանց Ռուսաստանում ժամանակավոր կացության քվոտա սահմանելու մասին» փաստաթղթում, որը հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում։ 

Քվոտան սահմանվում է օտարերկրյա քաղաքացիններին Ռուսաստանում ժամանակավոր կացության քվոտա տրամադրելու կանոնների համաձայն (հաստատված է ՌԴ կառավարության 2003 թ.–ի ապրիլի 4–ի №193 որոշմամբ)։

Ընդունված որոշումը միտված է միգրացիոն գործընթացների կարգավորման արդյունավետության բարձրացմանն ու օտարերկրացիներին ու առանց քաղաքացիության անձանց Ռուսաստանում ժամանակավոր կացության թույլտվության տրամադրման քվոտայի ձևավորման ու սահմանման օրենսդրության նորմերի միասնական կիրառման ապահովմանը։–0–