Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
433.76
RUB
4.6501
GEL
139.96
2026 թ. մարտի 31, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը տեսագրվելու է. ՀՔԾ ղեկավար

26.07.2018, 12:08
«Ունենք որոշում տեսագրելու ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը», – հայտարարել է  ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը։
Ռոբերտ Քոչարյանի  հարցաքննությունը տեսագրվելու է. ՀՔԾ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./ԱՌԿԱ/. Ունենք որոշում տեսագրելու ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը, այսօր կառավարության նիստից առաջ հայտարարեց ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը։ 

Ռոբերտ Քոչարյանը որպես վկա կանչվել է հարցաքննության Հատուկ քննչական ծառայություն 2008 թ.–ի մարտի 1–ի գործով։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով այն ժամանակ զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։ Գործով մեղադրյալ է ներգրավված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։ 

«Այո, հարցաքննությունը լինելու է: Տեսագրվելը որոշում է վարույթ իրականացնող մարմինը: Տեսագրությունը համարվում է այդ քննչական գործողության բաղկացուցիչ մասը: Եթե նույնիսկ տեսագրվում է, դա չի նշանակում, որ այն հրապարակայնացվելու է: Տեսագրությունը կցվելու է քրեական գործին, որպես այդ արձանագրության բաղկացուցիչ մաս», – ասաց Խաչատրյանը։–0–