Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Ռոբերտ Քոչարյանի որդին դատական հայց է ներկայացրել ԱԱԾ տնօրենի դեմ (ՖՈՏՈ)

23.09.2018, 13:36
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, դատական հայց է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ։
Ռոբերտ Քոչարյանի որդին դատական հայց է ներկայացրել ԱԱԾ տնօրենի դեմ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, դատական հայց է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ։

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, հայցվորը պահանջել է փոխհատուցում զրպարտության դիմաց և հայտարարության հրապարակային հերքում, սակայն միաժամանակ չի նշվում, թե ինչ հայտարարության մասին է խոսքը։

Վանեցյանը սեպտեմբերի 11–ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցվել է նոր քրեական գործ 6մլն դոլար կաշառքի դիմաց Քոչարյան ընտանիքի կողմից «Կոնգրես» հյուրանոցի ձեռքբերման փաստով։ Նա նաև տեղեկացրել է, որ քրեական գործ է հարուցվել փողերի «լվացման» փաստի առթիվ։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով ՀՔԾ է հրավիրվել որպես վկա, սակայն նրան առաջադրվել է մեղադրանք։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում նույնպես առաջադրվել է մեղադրանք։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել։ Որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։

даталекс_Кочарян

Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13–ին բավարարել է Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը, ովքեր բողոքարկել էին նրա կալանքը։ Միջնորդությունը բավարարվել էր` հաշվի առնելով նախկին նախագահի անձեռնմխելիությունը։ Քոչարյանն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից։

ՀՀ վճռաբեկ դատարանն օգոստոսի 21–ին ստացել է Գլխավոր դատախազության բողոքը Քոչարյանին ազատ արձակելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման մասին։ Բողոքը կուսումնասիրվի երեք ամսվա ընթացքում։–0–