Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Ռումինիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է ՀՀ–ԵՄ համաձայնագիրը

09.10.2018, 18:29
Ռումինիայի խորհրդարանը նախօրեին միաձայն վավերացրել է ՀՀ–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Ռումինիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է ՀՀ–ԵՄ համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռումինիայի խորհրդարանը նախօրեին միաձայն վավերացրել է ՀՀ–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ 

Այս մասին Facebook–յան իր էջում տեղեկացրել է Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը։ 

«Հոկտեմբերի 8-ին Ռումինիայի Խորհրդարանը ավարտին հասցրեց անցած տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում կնքված՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրի վավերացման գործընթացը (Ռումինիայի Խորհրդարանի ստորին պալատն այն վավերացրել էր հունիսի 27-ին)։ «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի մասին օրինագիծը Սենատն ընդունեց միաձայան քվեարկությամբ՝ 96 կողմ, 0 դեմ ձայներով: 
Օրենքն ուժի մեջ կմտնի Ռումինիայի նախագահի կողմից ստորագրվելուց և պաշտոնապես հրապարակելուց հետո», – գրել է Մինասյանը։

ՀՀ ԱԺ–ի կողմից ապրիլի 11–ին վավերացրած համաձայնագիրը մասամբ ուժի մեջ է մտել 2018 թ.–ի հունիսի 1–ից։ Համաձայնագիրը ստորագրվել է 2017 թ.–ի նոյեմբերի 24–ին Բրյուսելում կայացած ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի 5–րդ գագաթնաժողովի շրջանակում։–0–