ՍԴ–ն քննում է խորհրդարանական ընտրությունների արդյուանքները վիճարկելու վերաբերյալ գործը
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ սահմանադրական դատարանում մեկնարկել է հունիսի 20-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործի քննությունը:
Սահմանադրական դատարանը որոշել է միավորել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, ինչպես նաև «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դրանք վերաբերում են նույն վեճին։ Բոլոր դիմումները քննվելու են դատարանի նույն նիստում։
Միավորված գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։
Ննիստին ԿԸՀ-ից մասնակցում են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, քարտուղար Արմեն Սմբատյանը և անդամ Նունե Հովհաննիսյանը:
Օրերս ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատր Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սեփական դիմումի հիման վրա, ՍԴ աշխատակարգային որոշմամբ, ներգրավվել է որպես երրորդ անձ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրու թյունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով դատավարությանը։–0–