«Սասնա ծռերը» կոշտ պատասխան են տվել Փաշինյանին
27.11.2018,
15:50
«Սասնա ծռերը» կոշտ պատասխան են տվել Նիկոլ Փաշինյանին։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Սասնա ծռեր» կուսացությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում պատասխանել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից իր հասցեին արված քննադատությանը։
Նախօրեին Փաշինյանն Արթիկում նախընտրական հանրահավաքի ընթացքում կոչ է արել «Սասնա ծռեր» կուսակցությանը «չշշկռվել» և չշփոթել ներկայիս իշխանությունը «Սերժ Սարգսյանի թուլամորթ իշխանության հետ»։
«ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, Արթիկ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու, «Իմ Քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը երեկ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչներին ուղղված իր հայտարարության մեջ կատարել է անհիմն պնդումներ, օգտագործել է սպառնալիքներ և վիրավորական ենթատեքստ ունեցող արտահայտություններ»,– ասվում է կուսակցության հայտարարությունում։
Միաժամանակ նշվում է, որ կուսակցության ներկայացուցիչները վերահաստատում են իրենց աջակցությունը հեղափոխությանն ու նրա նպատակներին։
«Մենք շարունակում ենք պնդել, որ, մեր համոզմամբ, ներկայիս ընտրությունների պայմանները, մեր ազգի ու պետության առջև ծառացած մարտահրավերները և դրանցով պայմանավորված հասարակական-քաղաքական զարգացումների միտումները մոտավորապես մեկուկես-երկու տարի անց հանգեցնելու են նոր արտահերթ ընտրությունների անհրաժեշտության»,– ասվում է հայտարարության մեջ։
Միաժամանակ կուսակցության անդամները հորդորում են հեղափոխությունը առաջնորդած ուժի, ինչպես նաև հեղափոխության մեջ ավանդ ունեցող և ժողովրդի դեմ չգործած բոլոր ուժերի ներկայացուցիչներին ձեռնպահ մնալ միմյանց հարվածելու մարտավարությունից և որպես միասնական նպատակ աչքի առաջ ունենալ նախկին հանցավոր ռեժիմի մաս կազմած և քրեական օլիգարխիայից զերծ Ազգային ժողով ձևավորելու հրամայականը:
Նոյեմբերի 26–ին Հայաստանում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։
ԿԸՀ–ի հաղորդմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր է ներկայացրել 11 քաղաքական կուսակցություն և դաշինք` «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունները, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Մենք» կուսակցական դաշինքը, ՀՅԴ–ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը։–0–