Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Սեյրան Օհանյանն առաջիկայում «ձիու քայլով» մտնելու է քաղաքական դաշտ. թերթ

04.10.2016, 11:11
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունը բավականին խոր արմատներ ունի։
Սեյրան Օհանյանն առաջիկայում «ձիու քայլով» մտնելու է քաղաքական դաշտ. թերթ

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունը բավականին խոր արմատներ ունի, գրում է «Իրատես» թերթը։

«Իրականում դա նախագահ-պաշտպանության նախարար հակասության վերջին «արարն» էր։ Ասում են նաև ապրիլյան պատերազմից հետո պաշտպանության նախարարն ընդգծված անհամաձայնություն է հայտնել նախագահի այս կամ այն գործողության առնչությամբ, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարություններն էլ վերջակետ են դրել Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան տանդեմին», – գրում են հոդվածի հեղինակները։

Այսուհանդերձ, վերջինս հաստատ անգործ չի մնա, ասում են առաջիկայում նախկին նախարարը «ձիու քայլով» մտնելու է քաղաքական դաշտ, գրում է թերթը։–0–