Շարմազանով. Քոչարյանը լուրջ ասելիք ու անելիք ունի հայաստանյան քաղաքական դաշտում
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ու պետական գործիչ է, նա լուրջ ասելիք ու անելիք ունի հայաստանյան քաղաքական դաշտում։
Այս մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ սա իր մասնավոր կարծիքն է։
«Քոչարյանն ունի և′ բարոյական, և′ քաղաքական, և′ իրավական իրավունք զբաղվել քաղաքականությամբ», – ընդգծեց Շարմազանովը։
Պատասխանելով Քոչարյանի և ՀՀԿ–ի հնարավոր համագործակցության մասին`Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ–ն կոնսոլիդացված է իր գաղափարների և օրակարգի շուրջ։
«Ով այդ պայքարում, այդ օրակարգում կօժանդակի հանրապետականին և կլինի մեր դաշնակիցը, մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր առողջ ուժերի, այդ թվում` Քոչարյանի հետ, բայց կոնկրետ օրակարգի շուրջ», –ասաց Շարմազանովը։–0–