Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Վիգեն Սարգսյանը զգուշացրել է Արցախի հարցում միակողմանի զիջման վտանգի մասին

15.11.2018, 12:57
Սարգսյանն ասել է, որ պատերազմի և խայտառակության միջև երբեք չե՛նք ընտրելու խայտառակությունը, քանի որ այդ դեպքում ստանալու ենք երկուսն էլ:
Վիգեն Սարգսյանը զգուշացրել է Արցախի հարցում միակողմանի զիջման վտանգի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը զգուշացրել է Արցախի հարցում միակողմանի զիջման վտանգի մասին։ Այս մասին Սարգսյանը գրել է Facebook–յան իր էջում։

«Լինելու ենք կառուցողական և երկխոսության պատրաստ ընդդիմություն: Բայց կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում: Դրանցից առաջինն ու ամենագլխավորը` Արցախն է։ Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիր չէ: Այն մեր ողջ երկրի անվտանգության հարցերի հարցն է։ Ընդ որում, ոչ էլ միակ հարցն է` էլի են լինելու», – նշել է Սարգսյանը` հավելելով, որ միայն ուժեղ բանակով, անվտանգության հզոր համակարգով, խոհեմ արտաքին քաղաքականությամբ, Ազգ-բանակ դառնալով ենք ի վիճակի լինելու առերեսվելու այդ վտանգներին:

«Չի՛ կարող լինել մասնակի լուծում: Չի՛ կարող լինել միակողմանի զիջում: Պատերազմի և խայտառակության միջև երբեք չե՛նք ընտրելու խայտառակությունը, քանի որ այդ դեպքում ստանալու ենք երկուսն էլ: ՀՀԿ-ն գալիս է որպես ընդդիմություն ունենալով Արցախի անվտանգ ապագան և կայուն զարգացումն որպես իր օրակարգի 1-ին կետ: ՀՍԿԵԼՈՒ ԵՆՔ», – գրել է Վիգեն Սարգսյանը։–0–