Рейтинг@Mail.ru
USD
368.01
EUR
428.44
RUB
5.1334
GEL
137.79
2026 թ. մայիսի 26, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

Ընդդիմադիր դաշտում այսօր հետաքրքիր ուժեր կան. Շարմազանով

23.03.2016, 12:57
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում խոսել է Վարդան Օսկանյանի նոր ստեղծվելիք կուսակցության մասին` նշելով, որ իրենց կուսակցությունը հարգանքով է վերաբերվում բոլոր քաղաքական ուժերին։
Ընդդիմադիր դաշտում այսօր հետաքրքիր ուժեր կան. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում խոսել է Վարդան Օսկանյանի նոր ստեղծվելիք կուսակցության մասին` նշելով, որ իրենց կուսակցությունը հարգանքով է վերաբերվում բոլոր քաղաքական ուժերին։

«Մեծամտություն կլինի իմ կողմից, եթե ասեմ, որ Հայաստանում այլ ուժեր չկան, որովհետև մեծամտությունը քանդել է շատ մարդկանց և կուսակցությունների տունը։ Չի կարելի մեծամիտ լինել, գոռոզությունը, անհարկի հպարտությունը, մեծամտությունը լավ բան չեն։ Մենք հարգանքով ենք վերաբերվում բոլոր քաղաքական ուժերին», – նշել է Շարմազանովը` պատասխանելով այն հարցին, թե ինքը ՀՀԿ–ին հակակշռող ուժ այսօր ու՞մ է տեսնում։

Անդրադառնալով Վարդան Օսկանյանի նոր ստեղծվելիք կուսակցությանը` Շարմազանովը նշել է, որ Վարդան Օսկանյանի մասին ավելի շատ խոսում են, քան մենք գիտենք։

Նրա խոսքով` մյոս երկուսը նոր կուսակցություններ են` «Քաղաքացիական պայմանագիրը» և «Լուսավոր Հայաստանը»։ 

«Կարծում եմ` դեռ անելիք կունենան «Ժառանգությունը», ՀԱԿ–ը, ՀՀՇ–ն կամ «Ազատ դեմոկրատները»...և շատ հետաքրքիր կլինի տեսնել` ով ում հետ է գնալու», – նշել է Շարմազանովը։

Նրա խոսքով` ընդդիմադիր դաշտում հետաքրքիր ուժեր կան։–0–