#ՕՍԿԱՆՅԱՆ
Օսկանյանը բացատրել է, թե ինչու է հեռանում ԲՀԿ–ի շարքերից
ՀՀ ԱԳ նախկին նախարար, ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը, ով ավելի վաղ հայտարարել էր ԲՀԿ–ի կազմից դուրս գալու մասին, իր քայլը բացատրել է նրանով, որ կուսակցությունը չկարողացավ իրականացնել հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության ցանկությունը։Վարդան Օսկանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության (ԲՀԿ) պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ԲՀԿ–ից պատգամավոր Միքայել Մելքումյանը` մեկնաբանելով խոսակցություններն այն մասին, թե Օսկանյանը ցանկանում է հեռանալ ԲՀԿ–ի շարքերից։ՀՀ ԱԱԾ–ն դադարեցրել է ԱԳՆ նախկին ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից խորհրդարանի պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, հաղորդում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը։ԲՀԿ–ից Վարդան Օսկանյանը մտահոգված է Երևանի Ավագանու ընտրություններին գրանցված խախտումների մասին ահազանգերից
Երևանի Ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը 9/23 ընտրատեսամասում քվեարկելուց հետո լրագրողներին հայտարարեց, որ մտահոգված է քվեարկության ընթացքում գրանցված խախտումների մասին ահազանգերից։ՀՀԿ խոսնակը կոչ է արել ԱՄՆ դեսպանին ձեռնպահ մնալ Հայաստանում իրավական խնդիրները քաղաքականացնելուց
Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությանը, որը վերաբերում էր ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին:ԲՀԿ–ից պատգմավորները պատրաստ են ԵԽԽՎ–ում իրենց լիազորությունները զիջել Վարդան Օսկանյանին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Հովհաննիսյանը պատրաստ են անհրաժեշտության դեպքում ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակությունում իրենց տեղը զիջել Վարդան Օսկանյանին` հասկանալով, որ ԵԽԽՎ պատգամավորի կարգավիճակը նրան լրացուցիչ անձեռնմխելի կդարձնի։ԱԳՆ նախկին ղեկավար Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վարկանիշի վրա. Քոչարյան
ԱԳՆ նախկին ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վարկանիշի վրա, կարծում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում կառավարման ժամանակահատվածում Օսկանյանը զբաղեցրել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը (1998-2008թթ.)։ԲՀԿ–ն գլխավոր դատախազի հրաժարականն է պահանջում
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պահանջում է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրաժարականը, երեքշաբթի հայտարարեց խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն Ազգային ժողովում ԱԳՆ նախկին ղեկավար, պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման ընթացքում։ՀՀ նախկին արտգործնախարար Օսկանյանը հրաժարվել է ելույթից և լքել ԱԺ նիստերի դահլիճը
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն իրենց ելույթից հետո լքեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճը, որտեղ այս պահին քննարկվում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը:ՌՀՄ–ն կոչ է անում ՀՀ ԱԺ–ին մերժել ԱԳՆ նախկին ղեկավարին պատգամավորական անձեռնմխելիությունիզ զրկելու մասին միջնորդագիրը
Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ Հայաստանի խորհրդարանը պետք է մերժի Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնխելիությունից զրկելու վերաբերյալ Դատախազության միջնորդագիրը, ասվում է ՌՀՄ–ի հայտարարության մեջ։Նորություններ 1 - 20 of 21
First | Prev. | 1 2 | Next | Last