Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Վարդան Օսկանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

04.03.2015, 16:58
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության (ԲՀԿ) պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ԲՀԿ–ից պատգամավոր Միքայել Մելքումյանը` մեկնաբանելով խոսակցություններն այն մասին, թե Օսկանյանը ցանկանում է հեռանալ ԲՀԿ–ի շարքերից։
Վարդան Օսկանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության (ԲՀԿ) պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ԲՀԿ–ից պատգամավոր Միքայել Մելքումյանը` մեկնաբանելով խոսակցություններն այն մասին, թե Օսկանյանը ցանկանում է հեռանալ ԲՀԿ–ի շարքերից։

«Խոսքը միայն պատգամավորական մանդատը վայր դնելու մասին է։ Որքան ինձ հայտնի է, նա (Օսկանյան) ցանկություն չի հայտնել հեռանալու կուսակցությունից», – ասաց Մելքումյանը։

Նրա խոսքերով, այսպիսով, Օսկանյանը, ամենայն հավանականությամբ, ցանկանում է վերաիմաստավորել իր հետագա գործունեության բնույթը։

Փետրվարի կեսերին  սրվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲԱԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԴ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–-ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։

ԲԱԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ Սարգսյանի հայտարարությունների պատճառն իր հրաժարվելն է իրեն առաջարկված  համագործակցության բազմաթիվ տարբերակներից, անձնական շահեկան առաջարկներից, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ համաձայնի Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը։

Փետրվարի 20–-ին ԲԱԿ–ն պատրաստվում էր համատեղ հանրահավաք կազմակերպել երկու ընդդիմադիր ուժերի` ՀԱԿ–ի և «Ժառանգության» հետ, սակայն չորեքշաբթի հայտարարեց, որ չեղյալ է համարում այդ ակցիան, իսկ Ծառուկյանը կոչ է արել հայրենակիցներին երկրի բոլոր հարցերը լուծել խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով։  - 0--