Рейтинг@Mail.ru
USD
396.39
EUR
415.73
RUB
4.3378
GEL
140.6
2025 թ. փետրվարի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

ՌՀՄ–ն կոչ է անում ՀՀ ԱԺ–ին մերժել ԱԳՆ նախկին ղեկավարին պատգամավորական անձեռնմխելիությունիզ զրկելու մասին միջնորդագիրը

02.10.2012, 12:07
Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ Հայաստանի խորհրդարանը պետք է մերժի Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնխելիությունից զրկելու վերաբերյալ Դատախազության միջնորդագիրը, ասվում է ՌՀՄ–ի հայտարարության մեջ։
ՌՀՄ–ն կոչ է անում ՀՀ ԱԺ–ին մերժել ԱԳՆ նախկին ղեկավարին պատգամավորական անձեռնմխելիությունիզ զրկելու մասին միջնորդագիրը
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ Հայաստանի խորհրդարանը պետք է մերժի Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնխելիությունից զրկելու վերաբերյալ Դատախազության միջնորդագիրը, ասվում է ՌՀՄ–ի հայտարարության մեջ։

Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի անցել է Օսկանյանին պատգամավորական անձեռնխելիությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկմանը` եկամուտների օրինականացման մասին քրեական գործով։ Ելույթ ունենալով խորհրդարանում` գլխավոր դատախազն ասել է, որ նախաքննությամբ բավարար թվով ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանն իրեն բերագործական նպատակներով հանձնած խոշոր գումարներ է յուրացրել։
«Անընդունելի ենք համարում, որ դիվանագետը, հայտնի և հարգելի քաղաքական գործիչն իր անմեղությունն է ապացուցում խորհրդարանում»,– ասվում է ՌՀՄ–ի հայտարարությունում։

Փաստաթղթում ընդգծվում է, որ «հայտնի քաղաքական գործիչի դեմ քրեական գործի հարուցումը նախընտրական ժամանակահատվածում կասկածներ է հարուցում այդ գործի քաղաքական ենթատեքստի վերաբերյալ»։

«Վստահ ենք` Հայաստանի իրավապահ մարմինները պետք է ժամանակին կասեցնեն քրեական հետապնդումը։ Գործի կասեցման հիմքերի ընտրությունը թողնում ենք իրավապահ մարմիններին»,– ասվում է փաստաթղթում։

ՌՀՄ–ն կոչ է անում նաև բոլոր հայերին և ռուսաստանաբնակ հայրենակիցներին ստորագրահավաք սկսել` հասցեագրված Հայաստանի նախագահին, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին` «Հայաստանի ինտելեկտուալ արտաքին քաղաքականության խորհրդանիշ և դեպի պատմական հայրենիք հայերի հաջողված վերադարձի վառ օրինակ դարձած Վարդան Մինասի Օսկանյանի բարի անունը պաշտպանելու պահանջով»։

«Օսկանյանի` քաղաքականացված գործից հետո» այլևս ոչ ոք մաքուր խղճով չի կարողանա սփյուռքահայերին Հայաստան հրավիրել և նրանցից աջակցություն խնդրել»,– նշվում է հայտարարությունում։
ԱԺ երեք խմբակցություններ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն, արդեն հայտարարել են, որ չեն մասնակցի Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը: Իրենց դիրքորոշումը դեռ չեն արտահայտել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և «Օրինաց երկիրը», վերջին երկու կուսակցությունների ձայների համագումարը կազմում է 74։
 
Հայաստանի ԱԺ Կանոնակարգի համաձայն, պետգամավորի` որպես մեղադրյալի ներկայացման համաձայնություն տալու որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ` դրան մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է խորհրդարանականների ընդհանուր թվի կեսից ավելին (66 ձայն)։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել  «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ` հանցավոր ճանապարհով  ստացված  առանձնապես խոշոր  չափերով  եկամուտներն  օրինականացնելու դեպքով: Քրեական  գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված  «Պոլիմեր Մատերիալս» և « Հանթսման  Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս»  ՍՊ ընկերության 100%  բաժնեմասը  շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարով փաստացի  վաճառելու փաստով:

«Սիվիլիթաս» հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականին՝ Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի կողմից։ Հիմնադրամը զբաղվում է մարդու իրավունքների, ժողովրդավարացման և քաղաքացիական հասարակության հարցերով։ 2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը համալրելուց հետո Օսկանյանը հրաժարվել է հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից։ -0-