Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

ՀԱԿ խորհրդարանական խմբակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի դեմ նոր արշավ է սկսվել

10.11.2016, 12:24
ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի դեմ նոր արշավ է սկսվել:
ՀԱԿ խորհրդարանական խմբակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի դեմ նոր արշավ է սկսվել

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի դեմ նոր արշավ է սկսվել, գրում է «Ժամանակ» թերթը։

Պարբերականի տվյալներով,  «Հայկական Վերածնունդ» և «Համախմբում» կուսակցությունները Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն և ՀՀ-ում ԵՄ դեսպաններին վերջնագիր են ներկայացրել, որ կբոյկոտեն հրապարակային և փակ հանդիպումները Եվրոպացի պաշտոնյաների հետ, եթե ղրանց մասնակցի նաև ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը։ 

Թերթը նշում է, որ վերջերս ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ հանդիպումից առաջ Վարդան Օսկանյանն («Համախմբում» կուսակցության նախագահ) ու Արթուր Բաղդասարյանը («Հայկական Վերածնունդի» նախագահ) պնդել են իրենց պայմանը։

«Սվիտալսկին չի մերժել վերջիններիս, բայց փոխարենը Նիկոլ Փաշինյանի համար առանձին հանդիպում է կազմակերպել, մնացած քաղաքական ուժերի համար՝ առանձին», - նշվում է հաղորդագրության մեջ։ -0-