Պատգամավորին զայրացրել է ԱՄՆ դեսպանի հայտարարությունը
11.10.2012,
14:26
ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանին զայրացրել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունը՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանին զայրացրել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունը՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերաբերյալ:
Հայաստանում ԱՄՆ–ի Արտակարգ և Լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը չորեքշաբթի հայտարարություն էր տարածել, որում «Օսկանյանի գործն» անվանել էր օրենսդրության ընտրովի կիրառում։
«Չի կարելի առաջնորդվել երկակի ստանդարտներով, առավել ևս, երբ հարցը գտնվում է իրավական դաշտում, և քաղաքական գնահատական տալու կարիք չկար»,-ասել է Մինասյանը հինգշաբթի կայացած ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ որոշակի ենթատեքստ է տեսնում ԱՄՆ դեսպանի հայտարարության մեջ: «Բոլորս գիտենք` որտեղից է եկել Օսկանյանը: Նրանք հիմա երախտագիտություն են հայտնում իրենց գործուղած մարդուն»,- լրագրողների հետ հանդիպման ասաց պատգամավորը
Մինասյանը նշեց նաև, որ նախկին արտգործնախարարը առաջնակարգ դիվանագետ է և արժանավայել կերպով ծառայել է Հայաստանին:
«Հուսամ, որ Օսկանյանը մեղանչել է առանց գիտակցելու, քանի որ ես նրան ճանաչել եմ որպես համեստ և բարոյական մարդու»,- ասել է պատգամավորը՝ ավելացնելով, որ եթե դատարանը արդարացնի Օսկանյանին, ինքն անձամբ ներողություն կխնդրի նրանից:
Նախորդ երկուշաբթի Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի ՔՕ 179–րդ հոդվածի 3–րդ մասի առաջին կետով (հանցավորին վստահված խոշոր չափերով ուրիշի գույքի յուրացնելը կամ վատնելը, այսինքն` հափշտակությունը) և 190–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով (Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների կամ այլ գույքի հետ ֆինանսական կամ այլ գործարքներ կատարելը` պաշտոնեական դիրքն օգտագործելով)։
Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի 2–ին զրկեց Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից` հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագրի համաձայն, նրան եկամուտների օրինականացման գործով որպես մեղադրյալ ներգրավելու համար։
Օսկանյանը կատարվածում քաղաքական ենթատեքստ է տեսնում և վրդովմունք է արտահայտում, որ հիմնադրամի գործունեությունը ինչ-որ մեկը կարող է կապել հանցավոր փողերի հետ։ Նախկին նախարարը կարծում է, որ «գործը» սկսվել է հենց այն ժամանակ, երբ նա սկսել է զբաղվել քաղաքական գործունեությամբ։
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու դեպքով: Քրեական գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր Մատերիալս» և « Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու փաստով:
«Սիվիլիթաս» հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականին՝ Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի կողմից։ Հիմնադրամը զբաղվում է մարդու իրավունքների, ժողովրդավարացման և քաղաքացիական հասարակության հարցերով։ 2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը համալրելուց հետո Օսկանյանը հրաժարվել է հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից։ -0-